Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Թուրքիան 22 անգամ խախտել է Հունաստանի օդային տարածքը

Թուրքիան 22 անգամ խախտել է Հունաստանի օդային տարածքը
16.02.2016 | 14:27

Թուրքական ռազմական ավիացիան երկուշաբթի 22 անգամ խախտել է հունական օդային տարածքը, 2 դեպքում էլ տեղի են ունեցել «վիրտուալ օդային մարտեր», հայտնել է Հունաստանի Գերագույն շտաբը։ Գերատեսչության տվյալներով` մեկ օրում թուրքական ինքնաթիռները 2 անգամ խախտել են թռիչքների կանոններն Աթենքի թռիչքային տեղեկատվության գոտում և 22 անգամ ներխուժել են երկրի օդային տարածք։ Խախտումները տեղի են ունեցել Խիոս և Սամոս, Լեմնոս և Լեսբոս կղզիների միջև: Բոլոր դեպքերում օդ են բարձրացել հունական կործանիչները, 2 դեպքում վիրտուալ օդային մարտերի մեջ են մտել թուրքական ինքնաթիռների հետ:
Հունական լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել Թուրքիայի և Հունաստանի նոր վեճի մասին՝ հույն վարչապետ Ալեքսիս Ցիպրասի Իրան կատարած այցի հետ։ Ցիպրասը Թեհրան է այցելել փետրվարի 7-ին և 8-ին, և նրա ինքնաթիռը ստիպված է եղել փոխել երթուղին՝ թուրքական կողմի գործողությունների պատճառով:

Դիտվել է՝ 1484

Մեկնաբանություններ